Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ
27/11/2025 19:55

Կարևոր հանդիպում ունեցա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
«Սրբազան հայրեր, ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որը դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Ես կարծում եմ, որ այն թեման, որն արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, անձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։
Ես շատ երկար մտածել եմ և եկել եմ հետևյալ մի հետևության ինքս ինձ համար, որ նաև կիսել եմ հանրության հետ և հարկ եմ համարում կիսել նաև ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու մասին և դա մեր նպատակը և խնդիրն է, որովհետև, այնուամենայնիվ, ցանկացած պետության իրավական տրամաբանություն հենված է որոշակի արժեքային վրա և չի կարող պետություն լինել, առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին։ Եվ, իրականության մեջ, ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, նրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։
Սա մի խնդիր է, որի հետ առնչվելը և որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման և ճակատագրի համար ունի շատ կարևոր առնչություն, և ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման և զրույցի և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ եպիսկոպոսներին։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որը վերաբերում էր Արշակ Սրբազանին իր կոչումից զրկելուն։