Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնաuպանություն է գործել

27/11/2025 20:52

Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ոստիկանության ծառայողի դի, ըստ նախնական տեղեկությունների՝ ծառայողն ինքնասպանություն է գործել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի գնդի պարեկներից մեկի անշնչացած մարմինը՝ հրազենային վնասվածքով։