Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին

27/11/2025 23:32

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները: «Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,-նշել է նախարար Սրբուհի Գալյանը։