«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն

28/11/2025 11:45

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն․ այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարությունում հիշեցրել են, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մասնակիցները նախորդ նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը՝ ելնելով այն փոխըմբռնումից, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում: «Այս ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները»,- հստակեցրել են ԱԳՆ-ում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաջորդ նիստը կազմակերպելու մասովՄոսկվան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև օպերատիվ պայմանավորվածություն: