Մայր Աթոռում Գերագույն հոգեւոր ժողով է

28/11/2025 14:19

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 28–ին, ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Անանիա Վարդապետը լրագրողներին հայտնել է, որ քննարկվում են եկեղեցում մտահոգող խնդիրները։ Հիշեցնենք, որ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։