Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

28/11/2025 14:19

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու Ձեզ Երևանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»։