Ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել

28/11/2025 14:20

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- ArmeniaSputnik-ին հայտնել են ՊՆ-ից։