Եղանակը՝ Հայաստանում

28/11/2025 17:52

Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։