ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
28/11/2025 22:35

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Ըստ դեսպանատան` իրենք շարունակաբար հետևում են, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում: