Անհասկանալի է նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը

1/12/2025 11:42

Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել․ «Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում: Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով պետք է հանձնեն: Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն ատեստացիայով նախատեսված գումարներից բացի նաև այդ զորատեսակի համար նախատեսված հավելավճար ունեն (կարելի է դիտարկել բարձրացումը), որն ընդգծում է այդ ստորաբաժանումների կարևորությունն ու նշանակությունը: Սակայն անհասկանալի է ռազմական բժշկի, օդաչուի, տեխնիկական հետախուզության մասնագետի և այլ զինծառայողների` նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը: Յուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների, գնահատելու զինծառայողի իրական կարողությունները: Այն, որ 4 քննություններից մասնագիտականը ըստ զորատեսակների է, դա, մեղծ ասած, բավարար չէ: Սա կարևոր է հատկապես պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման և համալրման հետ կապված խնդիրների պայմաններում»,- գրել է Աբրահամյանը։