Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
1/12/2025 19:34

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը»,– ասել է նա։