Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում
2/12/2025 12:07

Այսօր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում՝ դեպի Էջմիածին տանող հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ու մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: