Պապիկյանը հանդիպել է Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ
2/12/2025 13:43

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: