ՀՀ որոշ բնակավայրերում թույլ ձյուն է տեղում

2/12/2025 16:58

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։