Սամվել Կարապետյանի բիզնեսը ՌԴ-ում ընդլայնվում է

2/12/2025 17:01

Չնայած ավելի քան 5 ամսից ավելի է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում՝ «Մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու համար, Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանի բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել և նվաճել նոր հորիզոններ։ Նոյեմբերի 29-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Avenue Sever գերժամանակակից առևտրի կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ 114,000 քառակուսի մետր ունեցող առևտրի կենտրոնում ներկայացված են շուկայում հայտնի բազմաթիվ ապրանքանիշներ, որոնցից շատերը հայտնի են նաև հայ սպառողին: