Պուտինի հետ հանդիպելուց հետո Ուիթկոֆը և Քուշները կմեկնեն Եվրոպա՝ Զելենսկու հետ հանդիպման
2/12/2025 20:16

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կմեկնեն եվրոպական երկրներից մեկը, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ առանց բացահայտելու այս տեղեկատվության աղբյուրը:
«Նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նրանք, ինչպես սպասվում է, Մոսկվայից կմեկնեն եվրոպական երկրներից մեկը և կհանդիպեն Վլադիմիր Զելենսկիի հետ»,-գրել է լրագրողը իր սոցցանցերի էջում։