Արցախի ինքնորոշման իրավունքը Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է

2/12/2025 20:20

Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի, որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Թե բա կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։ Հրապարակեցի՞ք, մոլոդեց։ Եվ հետո՞… Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է: Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։ Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։ Հայաստանը պատրատ է փոխզիջումների,բայց ոչ թե միակողմանի զիջումների։ Արցախի ինքնորոշման իրավունքը Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։ Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։ Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։ Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։ Եվ նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։ Ի՞նչ արեց Նիկոլը։ Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։ Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը, որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»,-գրել է նա։