Կայանում է Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը
2/12/2025 23:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հանդիպումը Մոսկվա ժամանած ամերիկացի բանակցողների՝ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Քննարկումը կկենտրոնանա ուկրաինական ճգնաժամի լուծման, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա:
Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ ուրախ է Ուիթքոֆին և Քուշներին տեսնելու համար՝ նշելով, որ նրանք նախապես զբոսնել են Մոսկվայում։
«Այո, մենք լավ, հաճելի զբոսանք ունեցանք քաղաքում», - պատասխանել է Ուիթքոֆը:
«Մոսկվայի իշխանությունները իրավացիորեն հպարտանում են նրանով, ինչ վերջերս արել են մայրաքաղաքի զարգացման համար։ Հուսով եմ՝ դուք կարողացաք տեսնել դա», - նշել է Պուտինը։
Ի պատասխան՝ Ուիթքոֆը Մոսկվան անվանել է «զարմանալի քաղաք»։