5 դաս, որ պետք է քաղենք փաստաթղթերի հրապարակումից

3/12/2025 10:44

5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից,- «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համակարգող, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է գրում․ «Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։ Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։ Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք` չլինել ռազմականապես թույլ. չլինել մեկուսացած. չլինել պատերազմին անպատրաստ. երբեք չլինել աղքատ. ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու»։