Կարապետյանը գյուղեր էր բարեկարգում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում
3/12/2025 12:30
Երբ Սամվել Կարապետյանն իր միջոցներից 540 միլիոն դրամ էր ներդնում մեր երկրում ու Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների տանիքն էր հոգում, երբ 1,1 միլիարդ դրամ էր ներդնում ու գյուղեր բարեկարգում, երբ Սոթքում 148 տուն էր վերակառուցում ու ընտանիքների բնականոն կյանք վերադարձի համար լուսավոր պայմաններ ստեղծում, այդ նույն ժամանակ Փաշինյանն այլ ներդրում էր անում. քաղաքական ձերբակալություններ, հասարակության պառակտում և գրոհ եկեղեցու դեմ։
Այս մասին ասվում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի սոցիալական ցանցի էջում հրապարակված տեսանյութի մեջ: