Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել ու թռչել Երևանից

3/12/2025 14:31

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի կարողացել երեք չվերթ ընդունել Դուբայից (Fly Dubai), Մոսկվայից («Շիրակ ավիա») և Աբու Դաբիից (Air Arabia). օդանավերը հարկադիր վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։ «Չվացուցակում փոփոխությունների պատճառ է դարձել խիտ մառախուղը, որը զգալիորեն վատթարացրել է տեսանելիությունը»,- պարզաբանել է Մողրովյանը: Առավոտից Երևանից կարողացել է մեկնել միայն Air France ավիաընկերության ինքնաթիռը, մնացած չվերթերը մնում են սպասման ռեժիմում՝ մինչև եղանակային պայմանների բարելավումը: Մոտ 10 ինքնաթիռներ շարունակում են պտտվել օդում՝ սպասելով Հայաստանի մայրաքաղաքում վայրէջք կատարելու հնարավորությանը։