Տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն

3/12/2025 17:52

Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար՝ հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը։ Լրացուցիչ ծախսերից և ուշացումներիից խուսափելու համար՝ ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված և փոփոխություններ կատարեք միայն իրական անհրաժեշտության դեպքում։