Հերձել եմ եւ հերձելու եմ սրանց ստերը

3/12/2025 17:59

Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է գրում․ «Դա անիրատեսական, անիմաստ զբաղմունք է, «քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է»։ Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով եւ պրիմիտիվ «սրամտություններով»։ Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգեւորող։ Ավելին, ես հերձել եմ եւ հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ եւ անընդհատ։ Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ եւ դատարկ ստեր խոսելուց, նա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է»։