Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

3/12/2025 18:01

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը, Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը, Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: