Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է
3/12/2025 20:38

Դատարանը վերացրել է Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը․ այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար, այդ մեղադրանքի դրվագների հետ ես համաձայն չեմ, չեմ ընդունել։ Օգտվելով իմ իրավունքից` ցուցմունք չեմ տվել»,- ՔԿ–ում հարցաքննությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։