Հռոմի պապը հանդիպել է Արամ Առաջինի հետ

3/12/2025 22:57

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։