ՀՀ միջպետական բոլոր ավտոճանապարհները բաց են
4/12/2025 10:25

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: