Որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյա որոշումն ենք կայացրել
4/12/2025 12:04

2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը՝ իրավաբանական անձանց, դիլլերներին: Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառված է, դիլերներինը՝ ոչ:
«Քանի որ ունենք մտավախություն, որ դիլերները չեն կարողանա այդ քանակը ներմուծել, որպեսզի չկորցնենք մեր քվոտան հետևյա որոշումն ենք կայացրել. վերահաշվարկ կիրականացնենք և այն քանակով, որքան որ մնացել է նրանց քվոտայից, կավելացնենք ֆիզանձանց համար»,- ասել է նախարարը: