ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կենսական քայլ է
4/12/2025 14:55

ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կենսական քայլ է, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը:
«Ես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում դրական առաջընթացի ականատեսն եմ դարձել։ Օգոստոսին մենք որոշում կայացրեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։
Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու, ինչպես նաև ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու գործում»,-նշել է Էլինա Վալտոնենը։