Բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն
14/12/2025 19:12

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:
Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ նշվում է՝
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը: Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն։ Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»։