Փաշինյանը թույլ առաջնորդ է, միայն աղմկում է
15/12/2025 15:38

Նիկոլ Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է։ Սամվել Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը,- գրված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Նիկոլը վախեցած է, քանի որ զգում է՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը թափ է հավաքում։
Նա մի կողմից կոչ է անում «բարեկիրթ խոսքի», մյուս կողմից` հրահանգներ է իջեցնում էկոնոմիկայի նախարարին։
Անձնական որակումներն ու դատարկ խոսքերը պատասխան չեն բարձր գնաճին, թուլացած բանակին, ազգային արժեքների վրա գրոհին և ավանդույթների խաթարմանը։
Նիկոլն ու իր փոքրիկ խմբակը կարող են շարունակել նույն ոճով ։ Մենք շարունակելու ենք աշխատել, ստեղծել և մարդկանց հույս տալ՝ մինչև Հայաստանը դարձնենք ավելի ուժեղ եւ ավելի հզոր»,- ասված է գրառման մեջ: