Ամոթ է ուսադիր կրող մարդու համար

16/12/2025 17:14

Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատապարտելի է՝ այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. ԱԺ-ն պետք է առաջարկի՝ ոնց պայքարենք հիբրիդային պատերազմի դեմ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանության նախարարի խոսով, սա այն դեպքերից է, երբ խոսքը միայն սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ: «Հնարավոր իրավական կարգավորումը ԱԺ-ի կամ կառավարության կողմից նախաձեռնող մարմինների նպատակաուղղված փոփոխություններով պետք է լինի. սա ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլ առհասարակ նմանատիպ հարձակումներին: Սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար»,- նշել է նա: Պապիկյանը նշել է, որ այսօր զորակոչվող ցանկացած զինվոր կզորացրվի նույն օրը, եթե ծառայության ընթացքում չդրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում կհայտնվի կալանքի մեջ: «Պատիժ կրողները օրերի քանակով ուշ են զորացրվում: Այսօր ասել, որ բանակի կարգ ու կանոնին ենթարկվող ու ազնիվ զինծառայողը պետք է նույն օրը զորացրվի, ես համաձայն չեմ: Մենք ենք 2 տարի առաջ այդ օրոնդրական փոփոխությունը կատարել միասին, կարծում եմ, որ պետք է հետևողական լինենք, որպեսզի դա գործի»,- նշել է նա: Եզրափակելով խոսքը՝ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցմամբ հաստատելուց հետո՝ օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի, 2026 թվականի հունվարի 7-ից զորակոչվող տղաները այլևս կծառայեն 18 ամիս: Նշենք, որ ՊՆ խոսնակն այսօր հերքում է տարածել՝ նշելով. «Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ»: