ՀՀ-ն զուտ թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի

17/12/2025 10:11

Ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարը, որոնք նույնիսկ տողատակերում են արտահայտվում, ակնհայտորեն մատնում են առկա իրողություններն (ՀՀ-ի համար վտանգավոր) ու Բաքվի ռեգիոնալ ամբիցիաները,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին: Այդ նպատակներում ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի և դրանով է պայմանավարված, որ տարբեր հարցերում ականներ են շարվել/շարվում` սահմանների «ճշգրտումից» մինչև ռազմական հնարավորությունների էական մեծացում: Սակայն այս պրոցեսի հիմնական հովանավորներն այն երկրներն են, ովքեր ՌԴ-ին, որոշակի դեպքերում` Չինաստանին, զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության»,- գրել է Աբրահամյանը։