Օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ

17/12/2025 14:40

Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-22-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։