Բյուրականիում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի Մայր Աթոռ

17/12/2025 21:36

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,- ասված է հայտարարության մեջ։