Փաշինյանն ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով

18/12/2025 11:31

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին՝ Կատարի ազգային տոնի առթիվ: Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում: Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակց­վածության: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: