Պատրաստ եմ ընդունել Կաթողիկոսին և կազմակերպել իր արժանապատիվ հեռացումը

18/12/2025 15:26

Ես պատրաստ եմ ընդունել Կաթողիկոսին մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումը ապահովելու օրակարգով. որ պահին պատրաստ լինի հանդիպել՝ ես պատրաստ եմ: Այս մասին իր ճեպազրույցում ասել է Փաշինյանը: Հարցին, թե արդյո՞ք եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնած 10 եպիսկոպոսները՝ ովքեր միացել են վարչապետի պահանջին, ավելի անբիծ են, քան մյուս հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք չեն միացել իր պահանջին, այլ ձևավորել են իրենց սեփական օրակարգը: «Նրանք չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց: Իրենք իրենց օրակարգն են բերել, ես՝ իմը, և պարզվել է, որ դրանք մեծապես համընկնում են ու սա հենք է ստեղծել, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք: Եթե նույն խնդիրներն ենք ձևակերպել՝ ինչու՞ նույն խնդիրների շուրջ չաշխատենք»: