Մայր Աթոռի բակը բազմամարդ է
18/12/2025 17:20

Մայր Աթոռի բակը բազմամարդ է. մի կողմում Վեհափառի աջակիցներն են, մյուսում՝ նրա հեռացումը պահանջողները: Այս պահին քաղաքական-հասարակական մի շարք ներկայացուցիչներ, Վեհափառին աջակցող մարդիկ գտնվում են Մայր Աթոռում:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով հավաքի մասին էին տեղեկացրել, որին անդրադառնալով Փաշինյանն այսօր ասաց, որ եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց պաշտպանում է և աջակցում: