Անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան
18/12/2025 22:33

Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին, որոնց կոմպրոմատների ներքո, ուժայինների շղթայով բերեցին Էջմիածին և գլխիկոր հետ վերադարձրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում` օգտագործում է ուրացողներին, մինչև վերջ վարկաբեկում և դուրս շպրտում փողոց:
Իրենց հոգևոր ընկերներին և ժողովրդին դավաճանածներն անեծքի, անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան. ավելի ճիշտ` բերին և տարան:
Իսկ հավատավոր ժողովուրդն եկավ, մասնակցեց ժամերգությանը, սատարեց Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հավատարին հոգևորականներին ու թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Մայր Աթոռի նախաձեռնությունը խաթարի»,-գրել է նա: