Աղմուկը վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը

19/12/2025 09:58

Մայր Աթոռում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների ֆոնին ուշադրության է արժանի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ժամերգության ընթացքում հնչեցրած խոսքը,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելության, թշնամության և բախումներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա: Ռեժիմի կողմից տիրադավների հավաքագրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելու հանգամանքը ևս մեկ հնարավորություն է` կողքից գնահատելու Փաշինյանի առաջարկն ու ասելիքը, մյուս կողմից` Մայր աթոռի արժանապատիվ, զուսպ, հավասարակշռված կեցվածքն ու հանրությանը ուղղվող մեսիջները: Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը»,- գրել է Աբրահամյանը։