Գրին քարտի խաղարկության ծրագիրը կդադարեցվի
19/12/2025 13:55

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։
Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ: