6 ամիս շարունակ քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն»

19/12/2025 19:29

Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով վեց ամիս շարունակ տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում,- գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Ատամնաբուժարանից հետո իշխանությունը կարող է հարցում ուղարկել, օրինակ, Նարեկ Կարապետյանի վարսավիրին։ Այսօր ABC media-ի խնդրանքով արձագանքել եմ այսօր մամուլում հայտնված մի տեղեկության։ Հղումը թողնում եմ այստեղ»,- գրել է նա։