58-ամյա կին է վրաերթի ենթարկվել
20/12/2025 00:03

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վարսեր գյուղի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Պ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Հ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։