Վարդենիսում կին է վրաերթի ենթարկվել

20/12/2025 00:08

Դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Եղիշե Չարենց փողոցում 43-ամյա Գրիգոր Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարո Ժ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։