ՆԱՏՕ-ում հույս ունեն համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության փաստաթուղթը
20/12/2025 14:37

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։ Շեկերինսկան գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։
«Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։