Մեկնարկել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը

21/12/2025 19:39

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները և մի շարք այլ հարցեր։ Նիստից առաջ Փաշինյանին դիմավորել է Պուտինը, նրանք ձեռքսեղմում են ունեցել և լուսանկարվել։