Գավառում երկու կին է վրաերթի ենթարկվել

22/12/2025 11:07

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցի չթույլատրվող հատվածով հատող հետիոտններ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Հայկանդուխտ Զ․-ին և 59-ամյա Սուսաննա Ա․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։