Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը
22/12/2025 23:54

Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության և անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության ու որոշակի մտերմության ցուցադրություն են Ռուսաստանի և դրա նախագահի հանդեպ,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս առումով այդ գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը համարյա վերջին պահին «զբաղվածությամբ» պայմանավորելն, ակնհայտորեն, լուրջ և իրական պատճառ չի կարող դիտարկվել։
Իրականում փաստացի քաղաքական այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ՝ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության», իսկ այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից և ամբողջովին ինքնուրույն դերակատար է։
Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ, իբր, հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամարձակվի՞ շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»։