Հալեպի հայ համայնքին կոչ են արել մնալ տներում

23/12/2025 00:00

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի և քրդերի միջև բախումների սկսվելուց հետո մնալ իրենց տներում. հայտարարությունը հրապարակել է տեղի Գանձասար պարբերականը։ Ավելի վաղ Syrian Observatory For Human Rights մոնիթորինգային կենտրոնը հայտնել էր, որ Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե շրջաններում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ կապված ուժերի և քրդական Ասաիշ ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի: