Պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին

23/12/2025 00:09

ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այցելել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ «Զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից: Սրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝ այն որակելով որպես խայտառակություն և մեծագույն ամոթ: Այս պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը: Հստակ օրը առայժմ հայտնի չէ։ Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի, իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին: Սա խղճի և կրոնի ազատության խախտում է: Այդուհանդերձ, Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք՝ հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին և ատելության մթնոլորտին: «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»»,- գրել է Դանիելյանը։